Իսրայելը պատրաստ է բանակցել Թուրքիայի հետ
Վերջին լուրեր
Իսրայելը պատրաստ է առանց որևէ նախապայմանի Թուրքիայի հետ նստել բանակցություների սեղանի շուրջ՝ հարաբերությունները կարգավորելու համար. ասված է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ. երկուշաբթի հաղորդում է TRT Haber-ը:
Հարաբերությունները Թուրքիայի և Իսրայելի միջև, որոնք մինչև վերջերս ռազմա-քաղաքական ոլորտում սերտ համագործակցության մեջ էին գտնվում, խիստ լարվել էին անցյալ տարվա մայիսի 31-ին Գազայի հատվածին հումանիտար օգնություն ցուցաբերող «Ազատության նավատորմ»-ի վրա իսրայելական հատուկ նշանակության զորքերի կազամակերպած հարձակումից հետո:
Այս հարձակումից հետո, որին զոհ էր դարձել Թուրքիայի 9 քաղաքացի, Անկարան հայտարարեց Թել Ավիվի հետ իր հարաբերությունների վերանայման մասին և պահանջեց պաշտոնապես ներողություն խնդրել և հատուցում վճարել տուժածների ընտանիքներին: Դրան ի պատասխան՝ Իսրայելը հայտարարեց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել: Թուրքիան հայտարարեց, որ Իսրայելի հետ իր հարաբերություններն այսուհետ անցնում են երկրորդական մակարդակ: Անկարան սառեցրեց իր ռազմական համագործակցությունն Իսրայելի հետ և հետ կանչեց իր դեսպանին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)