«Ոսկե խաղակոշիկի» պայքարում Մխիթարյանը երրորդն է
Վերջին լուրեր
«Ոսկե խաղակոշիկի» պայքարում ներկա պահին գլխավորում է «Շաուլյայ» թիմի հարձակվող Արթուրաս Ռիմկևիչյուսը, ում հաշվին գրանցված է 32 գոլ: Լիտվայի առաջնության ավարտին դեռևս երեք տուր կա, ուստի և նա կարող է ավելացնել գոլերի քանակը: Երկրորդ հորիզոնականում «Բարսելոնայի» Լեոնել Մեսսին է` 11 գոլ և 22 միավոր: Եթե չհաշվենք այն երկրների ներկայացուցիչներին, որոնց համար գործակիցը հավասար է, ապա կատալոնացիների առաջատարին հաջորդում է Հայաստանի հավաքակնաի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստն արդեն 14 գոլ է հեղինակել և հավաքել 21 միավոր:
Մրցանակի համար պայքարում են նաև Քրիշտիանու Ռոնալդուն, Զլատան Իբրահիմովիչը և Ռադամել Ֆալկաոն, ովքեր հեղինակել են 9-ական գոլ: Նշենք, որ «Ոսկե խաղակոշիկի» պայքարում Մխիթարյանը պետք է Մեսսիից, Ֆալկաոյից, Իբարհիմովիչից, Ռոնալդուից և «Մեծ հնգյակի» առաջնությունների ներկայացուցիչներից 1.4 անգամ ավել գոլ հեղինակի: Բայց նախևառաջ հայ ֆուտբոլիստը պետք է շրջանցի Ռիմկևիչյուսին, իսկ այդ անելու համար Հենրիկը պետք է խփի 22 գոլ. տեղեկացնում է terrikon.com-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)