Վթարի հետևանքով մահացել է ՊՆ սպան
Վերջին լուրեր
Կոտայքի մարզում այսօր` ժամը 05:40-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին եւ գլխիվայր շրջվել։ Վարորդը՝ 27-ամյա Գրիգոր Գրիգորյանը, տեղում մահացել է:
Վերջինս կոչումով կապիտան է և ՀՀ ՊՆ N զորամասում աշխատում է որպես վաշտի հրամանատար: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասացին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվելու են ՀՀ զինվորական դատախազություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)