Die Presse. ԱՄՆ-ում մեկնարկել է Օբամա-Ռոմնի բանավեճի վերջին փուլը
Վերջին լուրեր
Նախագահի երկու թեկնածուներն այս երկուշաբթի պատրաստվում են իրենց սուր փաստարկներով հանդես գալ արտաքին քաղաքականության թեմային նվիրված բանավեճերում:
Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոնում հեռուստատեսությամբ ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուներին վերջին մեծ հնարավորությունն է ընդձեռվելու՝ բազմահազարանոց հանդիսատեսի առջև ելույթ ունենալ առաջնորդի իրենց որակներն ապացուցելու նպատակով:
Երկու թեկնածուներն էլ՝ գործող նախագահ Բարաք Օբաման և նրա հակառակորդ Միթ Ռոմնին, այս հանգստյան օրերին նախապատրաստել են իրենց փաստարկները:
90 րոպե տևողությամբ մրցակցությունը տեղի է ունենալու նախագահական ընտրություններից 15 օր առաջ: Ընտրությունները կայանալու են նոյեմբերի 6-ին, սակայն մի քանի նահանգներում արդեն սկսվել է արտահերթ քվեարկությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)