ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետ ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան «Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը Ո՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում 

Վարդան Օսկանյան. Իշխանության և պետականության միջև դեռևս լուրջ շփոթություն կա

Վերջին լուրեր

Վարդան Օսկանյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Բրիտանացի հայտնի պատմաբան, «Եվրոպա» մոնումենտալ աշխատության հեղինակ Նորման Դեյվիսը Financial Times-ի շաբաթավերջի համարում հրապարակված հարցազրույցում ասում է, որ Միացյալ Թագավորությունը չի կարող պահպանել իր միասնականությունը, որովհետև այդ պետության ստեղծման հիմնասյուները' Բրիտանական կայսրությունը, արքունական նավատորմը, բողոքական հավատը և մոնարխիան կա՛մ գոյություն չունեն, կա՛մ էապես թուլացել են:

Հարցը, թե որոնք են Հայոց պետականության ստեղծման հիմնասյուները և ինչքան են դրանք ամուր և կայուն, կարող է լուրջ տարակարծությունների և բանավեճի առարկա լինել: Իմ համոզմամբ՝ այն հիմնասյուները, որոնց վրա ստեղծվել և կանգնում է մեր քսանամյա պետությունը և որոնք էապես ձևավորոմ են մեր այսօրվա քաղաքական մտածողությունը, հետևյալն են.

Հայաստան-Արցախ միասնություն/հաղթանակ. սա մեր ամուր հիմքն է, և մենք իրավունք չունենք մեր նեղմիտ քայլերով խարխլել այն: Արցախյան մեր հաղթանակները պետք է լինեն մեր հավատի, հույսի ու խանդավառության աղբյուրը և երկրի առաջընթացի ու զարգացման խթանը: Ադրբեջանի ոտնձգությունները և սպառնալիքները չի կարելի դարձնել մեզ կաշկանդող, հաճախ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու տնտեսական ազատությունների ասպարեզում մեր անգործությունն արդարացնելու և հետևաբար՝ երկրի զարգացմանն ու առաջընթացին խանգարող գործոններ:

Ֆիզիկական անվտանգություն/բանակ. սա այն հիմնասյունն է, որի ամրությունն այլընտրանք չունի: Այստեղ էական դեր ունի մեր պատմությունը, ցեղասպանության գործոնը, Թուրքիայի կողմից այդ փաստի հերքումը, ինչպես նաև Ղարաբաղի հարցի գոյությունը, որոնք անվտանգության խնդիրների հարցում մեզ առավել զգայուն են դարձնում՝ դրանով իսկ պայմանավորելով ռազմավարական գործընկերներ ընտրելու մեր որոշումները: Բանակը, որ ձևավորվել է Ղարաբաղյան պատերազմի ընթացքում և արդյունքում, այսօր մեր անվտանգության կորիզն է, որի նկատմամբ ժողովուրդը պետք է անվերապահ վստահություն ունենա:

Առաքելական հավատ/եկեղեցի. այս հենասյան ամրությունը շատ բանով կախված կլինի, թե եկեղեցին ինչքանով կկարողանա ճիշտ համադրումը գտնել հոգևորի և ազգայինի միջև: Քաղկեդոնի ժողովից հետո մեր եկեղեցու ընտրած ուրույն ուղին նպաստել է ազգի գոյատևմանը և ձուլումից խուսափելուն: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում կա հավատի վերականգնում և գիտակցություն, որ եկեղեցին բացի հոգևոր դերակատարությունից, ունի նաև լուրջ ազգային դեր: Եկեղեցին պետք է շարունակի իր ազգային գործառույթը՝ ժողովրդին հուզող հարցերում համարձակ, թեկուզ՝ իշխանություններին հակադրվող դիրքորոշումներ հայտնի՝միաժամանակ իրեն հեռու պահելով քաղաքականությունից:

Պետական ինստիտուտներ/Սահմանադրություն․ Սա մեր ամենաթույլ հիմնասյունն է: Սահմանադրության և օրենքների հաճախակի խախտումներն ու արհամարհումները, ինչպես նաև դրանց խտրական կիրառումը էապես թուլացնում են ժողովրդի վստահությունը օրենքի նկտամամբ: Իշխանության և պետականության միջև դեռևս լուրջ շփոթություն կա: Օրվա ղեկավարները պետք է մտածեն ոչ թե իրենց իշխանությունն ամրապնդելու և ամեն գնով վերարտադրվելու, այլ պետությունը և պետական ինստիտուտներն ամրապնդելու մասին: Խնդիրն այն է, որ պետության և պետական ինստիտուտների կայացումն ու արդյունավետ գործունեությունը կարող են երաշխավորվել միմիայն ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու հնարավորության պարագայում:

Կարծում եմ, որ Սփյուռքը նույնպես իր ամբողջ ներուժով և առայսօր իր թեկուզ հատվածական մասնակցությամբ մեծ դեր է ունեցել մեր երկու տասնամյակների պետականության կերտման գործում: Հաշվի առնելով մեր պատմական անցյալը, աշխարհաքաղաքական դիրքը և այլ խոցելի կողմեր՝ վերոնշյալ բոլոր հիմնասյուները մեզ համար էքզիստենցիալ են: Հաջորդ տասնամյակում մեր անվտանգությունն ու զարգացումը կախված կլինեն նրանից, թե ինչքան ամուր և կենսունակ կլինեն այս հիմքերը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է Լարսում
Ամենադիտված