Այս շաբաթ սպասում եմ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Իգոր Պոպով
Վերջին լուրեր
Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետները դեռ չեն ճշգրտվել: Այդ մասին APA ադրբեջանական գործակալության թղթակցին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը: Նրա խոսքերով՝ այս պահին ընթանում են բանակցություններ երկու երկրների ԱԳ նախարարների հետ:
«Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա այս շաբաթ»,-հայտնել է նա: Ռուսական կողմի համանախագահը նշել է, որ այն կայանալու է Փարիզում:
Պոպովը կարևորել է բանակցային գործընթացի շարունակման անհրաժեշտությունը հակամարտության կարգավորման գործում. «Ամենակարևորը բանակցությունները շարունակելն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կօժանդակեն երկու երկրների միջև երկխոսության կարգավորման գործընթացին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)