Ջեյմս Բլանթն ավարտեց երաժշտական կարիերան (տեսանյութ)
Վերջին լուրեր
Օրեր առաջ անգլիացի երգիչ և կոմպոզիտոր Ջեյմս Բլանթը լրագրողներին հայտարարել է իր երաժշտական կարիերայի ավարտի մասին:
Ըստ 38-ամյա երաժշտի՝ իր ապագա ծրագրերի մեջ չի մտնում նոր ստեղծագործություններ գրելը: Բլանթը նաև նշել է, որ որոշել է կենտրոնանալ իր անձնական կյանքի վրա և ինչպես հարկն է հանգստանալ:
Նախկին զինվորական Ջեյմս Բլանթը ձայնագրել է 3 ալբոմ, որոնք տարածվել են ողջ աշխարհում շուրջ 18 մլն օրինակով:
Երաժշտի դեբյուտային ձայներիզը՝ Back to Bedlam, թողարկվեց 2004 թվականին, որի մեջ ընդգրկված You're Beautiful երգը դարձավ նրա հիթերից մեկը: Հայտնում է lenta.ru-ն։
Այսօրվա դրությամբ նրա վերջին ալբոմը՝ Some Kind of Trouble, թողարկվել է ԱՄՆ-ում 2011 թվականին: Իսկ 2012-ի փետրվարին Բլանթը կատարեց համաշխարհային շրջագայություն, որից հետո այլևս համերգներ չտվեց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)