Ցանկացած պառակտում որոշակի հետևանքների տեղիք է տալիս. ԲՀԿ պատգամավոր
Վերջին լուրեր
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր Լուրեր.com-ի հետ զրույցում, խոսելով «Ժառանգություն»–«Ազատ Դեմոկրատներ» բաժանման մասին, նշեց, որ առհասարակ յուրաքանչյուր պառակտում որոշակի հետևանքների տեղիք է տալիս։
Լրագրողի դիտարկմանը, թե ինչ հետևանքների մասին է խոսքը, Էնֆիաջյանն ասաց. «Խոսակցությունների, որոշակի հետևանքների տեղիք է տալիս։ Դա նրանց ներքին խնդիրն է, չեմ ուզում վերլուծությունների և կանխատեսումների դաշտ մտնել»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հինգերորդ գումարման հերթական քառօրյայի նիստին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ այսուհետ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը ոչ մի ֆորմատով չի ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)