Բուքմեյքերներն այլևս խաղադրույքներ չեն ընդունի ֆուտբոլի Հայաստանի 1-ին խմբի առաջնության հանդիպումների վրա
Վերջին լուրեր
Բուքմեյքերական ընկերությունները վերջին շրջանում դադարեցրել են խաղադրույքներ ընդունել ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության հանդիպումների վրա:
Խաղադրույքներ ընդունում էին ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան բազմաթիվ բուքմեյքերական կազմակերպություններ:
Լավատեղյակ աղբյուրներից armsport.am-ին հայտնի դարձավ, որ առաջին խմբի հանդիպումների վրա կատարված մի շարք հանդիպումներ կասկած են հարուցել, ինչի արդյունքում էլ այսօր Հայաստանի առաջին խումբը բացակայում է բուքմեյքերական ծրագրերից:
Նշենք, որ Հայաստանի առաջին խմբի հանդիպումների վրա հիմնականում խաղադրույքներ են ընդունվել օնլայն տարբերակով:
Հիշեցնենք, որ առաջին խմբի ընթացիկ առաջնությանը սկզբում մասնակցում էր 10 թիմ, սակայն «Կինգ Դելյուքսը» լուծարվեց, որից հետո պայքարը շարունակում են 9 թիմեր: Դրանք հիմնականում բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմերն են:
armsport.am


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)