Բելառուսը հերքել է Дружба նավթատարի անսարքությունների մասին տեղեկությունը
Վերջին լուրեր
Дружба նավթատարի՝ պահպանակների և ծծակների պատճառով անսարքությունների մասին տեղեկությունները հերքվել են։ Այս մասին հայտարարել է Гомельтранснефть Дружба ընկերությունում նավթատարի հարավային ճյուղի բելառուսական օպերատորը. հաղորդում է Интерфакс-ը։ Ինչպես հայտնել է օպերատորի ներկայացուցիչը, «տեխնիկապես անհնար է անել այնպես, որ նավթատարում հայտնվեն օտար իրեր»։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Արևելյան Եվրոպայում Дружба նավթատարի հանգույցները շարքից դուրս են եկել ռուսական նավթում հայտնված ռետինե իրերի՝ մանկական ծծակների և պահպանակների պատճառով։ Թե ինչպես էին ռետինե իրերը հայտնվել նավթի մեջ, չէր հաղորդվում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)