Ֆրանսիայի նախագահները՝ ծանոթության կայքերի դեմքեր
Վերջին լուրեր
Այտերի վրա շրթներկի հետքերով քաղաքական գործիչների լուսանկարները հայտնվել են ամուսնացած մարդկանց համար սիրուհիների կամ սիրեկանների որոնման կայքը գովազդող վահանակի վրա. հաղորդում է Life News-ը։ Կանադական Avid Life Media ընկերությունն օգտագործել է ֆրանսիական նախագահների լուսանկարները կայքի գովազդի համար։
Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 22-ին, Փարիզի մի քանի շրջաններում տեղադրվել են վահանակներ, որոնց վրա պատկերված են Ժակ Շիրակը, Ֆրանսուա Միտերանը, Նիկոլա Սարկոզին և երկրի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Սեռական զուգընկերների որոնմամբ զբաղվող AshleyMadison.com կայքի ներկայացուցիչները հատուկ ծրագրի օգնությամբ երկրի ղեկավարների այտերին թողել են շրթներկի հետքեր։ Հսկայական վահանակը ներկայացված է հետևյալ գրվածքով. «Ի՞նչ ընհանուր բան կա նրանց բոլորի միջև։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է մտորի AshleyMadison.com-ի մատուցած ծառայությունների մասին»։ Կայքի աշխատակիցները հրապարակայնորեն հայտարարել են, որ կարող են ազատ օգտագործել նախագահների լուսանկարները։ «Դժգոհության դեպքում մենք պատրաստ ենք փոխհատուցել վնասը։ Սակայն ես ենթադրում եմ, որ նրանց ուղղակի կծիծաղեցնեն լուսանկարները»,-նշել է Avid Life Media կայքի աշխատակիցներից մեկը։ Թե ինչպես կարձագանքեն այս փաստին Ժակ Շիրակը, Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Միտերանը, դեռ հայտնի չէ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)