Օշականում նոր կամուրջ է կառուցվելու
Վերջին լուրեր
ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ կառավարությունը, հրատապ ծրագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում կառուցվելիք կամրջի շինարարության համար հատկացրել է համապատասխան ֆինանսական միջոցներ: Կամուրջը նախատեսված է ինչպես մարդատար, բեռնատար մեքենաների, այնպես էլ հետիոտնի համար:
Նշենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչները ՀՀ վարչապետին ուղղված նամակով խնդրել էին կամուրջ կառուցել Քասախ գետի վրա՝ Օշականի մանկական առողջարանի հարևանությամբ: Խնդիրն այն է, որ համայնքի շուրջ 2000 շահառուները չեն կարողանում մշակել 400 հա տարածքը, քանի որ կամրջի բացակայության պատճառով բերքահավաքի ժամանակ հնարավոր չէ բերքը որևէ ձևով տեղափոխել:
Կամրջի կառուցման արդյունքում գյուղատնտեսության համար պիտանի այս հողատարածքում գյուղացիները կկարողանան աշնանացան կազմակերպել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)