Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահին
Վերջին լուրեր
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանին՝ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Խոր ցավով եւ ցասումով տեղեկացանք հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած անմարդկային եւ սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության մասին, որի պատճառով զոհվեցին եւ վիրավորվեցին տասնյակ անմեղ քաղաքացիներ։
Այս տխուր առիթով Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Լիբանանի եղբայրական ժողովրդին, զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն եւ հարատեւ խաղաղություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, մեկ անգամ ևս, մեր անկեղծ վշտակցությունը»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)