ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունն այցելեց Ախալցխա
Սփյուռք
Նոյեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոն: Պատվիրակության կազմում էին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչության կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Տարոն Շագոյանը և «Հայաստան-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Շահբազյանը:
Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի ներկայացուցիչների, Վալեի թիվ 3 հայկական դպրոցի տնօրենի, ուսուցիչների, «Ախալցխայի Վերածնունդ» կայքի ղեկավարի մասնակցությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ս.Պետրոսյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու ծրագրերը, պատասխանեց ներկաների հարցերին:
Նախարարության աշխատակիցները ծանոթացան կրթամշակութային կենտրոնի գործունեությանը, ներկա գտնվեցին հայկական ազգագրական պարերի ուսուցման դասընթացին:
ՀՀ Սփյուռքի նախարարության պատվիրակությունը Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնին նվիրեց ՀՀ պետական խորհրդանիշեր, դասագրքեր, մուլտֆիլմեր, ուսումնական ձայնասկավառակներ, Վալեյի հայկական դպրոցին` համակարգիչ, տպիչ և ֆոտոխցիկ, իսկ «Ախալցխայի Վերածնունդ» կայքին` ֆոտոխցիկ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան