Երգչուհի Լիլուին բերման են ենթարկել
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 22-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել Ղ. Լ.-ին և Կ. Պ.-ին, որոնք նույն օրը, ժամը 06.00-ին, հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝ մեծ արագությամբ երթևեկել են Հյուսիսային պողոտա, այնուհետև Տերյան և Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա և ոստիկանների կողմից արված դիտողությանը պատասխանելով հայհոյանքներով՝ չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին:
Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է հետաքննություն:
Ըստ մամուլում տարածված լուրերի՝ մեքենայի ղեկին եղել է երգչուհի Լիլուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)