Հանդիպում Բակո Սահակյանի հետ
Վերջին լուրեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22- ին ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Լեւոն Ֆիլյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են ընկերակցության կողմից մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության եւ գյուղատնտեսության ոլորտներին:
Երկրի ղեկավարը պահանջված է համարել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեությունն Արցախում՝ այն համարելով մարդասիրության եւ հայրենասիրության լավագույն դրսեւորումներից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)