Hyundai-ն ներկայացրել է նորացված Sonata սեդանը
ԼուսանկարներԿորեական Hyundai ընկերությունը ներկայացրել է նորացված Hyundai Sonata 2024 սեդանը։ Այս մասին հայտնում է բրենդի մամուլի ծառայությունը։
Մեքենան ունի նոր օպտիկա և բեռնախցիկի կափարիչ։ Ինտերիերը հագեցած է կոր էկրանով, որը բաղկացած է 12,3 դյույմանոց թվային գործիքների վահանակից և 12,3 դյույմանոց տեղեկատվական ժամանցային էկրանից:
Ավտոմեքենայի մասին դեռ այլ տեղեկություններ չկան, սակայն հնարավոր է, որ թարմացված Hyundai Sonata-ն ստանա լիաքարշակ համակարգ և 2,5 լիտրանոց բենզինային շարժիչ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վաճառքի է հանվել Ferrari F1-2000-ը, որը Ֆորմուլա 1-ում Միխայել Շումախերին բերեց առաջին չեմպիոնական տիտղոսը՝ որպես Scuderia-ի ավտոարշավորդ։