Այս տարի Երևանում 7 նոր մանկապարտեզ կկառուցվի, 22-ը՝ կհիմնանորոգվի եւ շահագործման կհանձնվի
ՀասարակությունՄիջազգային գործընկերների աջակցությամբ ու համայնքային ծրագրերով այս տարի Երեւանում հիմնանորոգումից հետո շահագործման կհանձնվի 22 մանկապարտեզ: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 27-ին, քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Կարեն Գրիգորյանը հայտնեց, որ 2023-ին Երևանում 7 նոր մանկապարտեզի շինարարական աշխատանքներ կմեկնարկեն։ Մասնավորապես, նոր մանկապարտեզներ կկառուցվեն Ավան, Արաբկիր, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններում։
Շինբարեկարգման ծրագրերով ընթացքի մեջ են նաև այգիների բարեկարգման, պոլիկլինիկաների, կամրջային կառուցվածքների նորոգման աշխատանքները: Փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է համայնքային բոլոր ծրագրերի նախագծերում, ինչպես նաև կառուցապատողներին տրվող շինթույլտվությունների ժամանակ պարտադիր պահանջ սահմանել հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովումը:
Այսուհետ ավարտական ակտերը տրամադրելուց առաջ հաշվի կառնվի նաև դենդրոնախագծերի լիարժեք իրագործումը: