Քննարկվել են ԱԶԲ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը
ՀայաստանՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Ասիական զարգացման բանկի գործընկերների (ԱԶԲ) հետ:
Քննարկմանը ներկա են եղել ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Քսիահոնգ Յանգը, տնօրենի խորհրդական Քոլին Հուերթերը, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին, ինչպես նաև ԱԶԲ այլ ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընդհանուր համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ԱԶԲ հետ իրականացվող ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև երկրի ռազմավարությանը և դրանում ընդգրկվելիք հնարավոր նոր ուղղություններին: