Մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները. ՊՆ
Հասարակություն2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։ Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Անդրադառնալով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և այդ համատեքստում ԶՈՒ առջև դրված խնդիրներին, նախարարը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը, առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև անդրադարձել ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումներին»,- հայտնում է ՊՆ-ն։