Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին NASA-ն փակել է պատմական առաքելությունը, բայց տիեզերանավը շարունակում է ուղին Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավորները Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ Էնրիկե ՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության կազմակերպած բարձրաստիճան հանդիպմանը Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթով Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվոր Քրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանը Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ը Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն Պատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը 

Դիմում ենք Նիկոլ Փաշինյանին ՀԱՊԿ կողմից ՀՀ-ին առաջարկվող օժանդակության փաթեթը ստորագրելու պահանջով

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել.

«Արձանագրում ենք՝

- 2022 թ. նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ ՀԱՊԿ-ի կողմից Ադրբեջանի գործողություններն «ագրեսիա» չճանաչելու հիմնավորմամբ,

- ՀԱՊԿ խորհրդի նիստից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելության ուղարկելու մասին միջոցառումների համալիրը կարող է ընդունվել ամբողջությամբ (6 կետ) կամ առանձին-առանձին,

- ս․ թ․ փետրվարին ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակելու մասին խոսեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական  առաքելության տեղակայման առաջարկը սեղանին է և հայկական կողմի համաձայնության դեպքում առաքելության անձնակազմը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում,

- 2023թ․ մարտի 3-ին Գերմանիայի բունդեսթագում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է։

Փաստում ենք՝

- 2021-2022 թթ․ Հայաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի զինուժը կարողացավ գրավել մի քանի տասնյակ մարտական հենակետեր, ռազմավարական նշանակության բարձունքներ, կոմունիկացիաներ և ճանապարհներ,

- 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարության կողմից շրջանառության մեջ դրվեց այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնք» նախաձեռնությունը,

- 2023թ․ մարտին այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնքը» Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին դիմել էր խնդրանքով՝ աջակցել դեպի Հայաստան ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին,

- օրեր առաջ այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնքը» նամակով դիմել էր Նիկոլ Փաշինյանին ադրբեջանցիների վերադարձի հարցով երկխոսություն սկսելու կոչով,

- Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ակնհայտ քաղաքական, դիվանագիտական և քարոզչական բացահայտ ճնշումներով Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիա իրականացնելու հող է նախապատրաստվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումով և Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելով,

- Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիմնավորում է նաև տասնյակ հազարավոր ադրբեջանցիներին՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալու անհրաժեշտությամբ։

Մարտի 3-ին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը գնահատեց հետևյալ կերպ․ «Չեմ կարող ասել, որ մենք այսօր մեր երկրի անվտանգությունը երաշխավորել ենք, առավել ևս այս պայմաններում, երբ աշխարհաքաղաքական երկրաշարժեր և լուծումներ են տեղի ունենում։ Այս պայմաններում գտնվում ենք շատ վտանգավոր միջավայրում»։

Փաստացի, Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման բացակայության պայմաններում ՀՀ իշխանությունները, պարտավոր են դիմել ՀԱՊԿ-ին, վերջինիս կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը ընդունելու ակնկալիքով, քանի որ այսօր պարզապես այլընտրանք չկա։

Հաշվի առնելով առկա իրողությունները դիմում ենք Նիկոլ Փաշինյանին ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը ստորագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու խնդրանքով ՀԱՊԿ-ին դիմելու պահանջով։ Հակառակ դեպքում երկրի համար կործանարար հետևանքների ամբողջ պատասխանատվությունը մնում է Նիկոլ Փաշինյանի վրա։ Առաջարկի բացասական պատասխանի դեպքում պետք է հանրայնացվի «ՀՀ-ին ՀԱՊԿ-ի կողմից օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը և տրվի մերժման հիմնավորումները։

Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթուղթը, առաջանում է  ՀՀ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկով դիմելու անհրաժեշտություն՝ օրակարգում ընդգրկելով ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը հրատապ կյանքի կոչելու հարցը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կողմից այդ փաստաթուղթը ժամ առաջ ստորագրելու պահանջը։

Սույն հայտարարությամբ դիմում ենք քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և նախաձեռնություններին միասին հանրային պահանջ ձևավորելու նպատակով։

Սույն հայտարարությունը բաց է միանալու համար։

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ

«Պահեստազորի սպաների» շարժում

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինNASA-ն փակել է պատմական առաքելությունը, բայց տիեզերանավը շարունակում է ուղինՌուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր ԼայենՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավորներըՄենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության կազմակերպած բարձրաստիճան հանդիպմանը Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթովԻրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՔրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանըԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըԷբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքըԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՈւկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձՅամալը կրկնել է Մբապեի ռեկորդըՀայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն ԳևորգյանինՍա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես ԻշխանյանՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիՍիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. ԷրդողանՓարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս ենԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՊետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելելՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովCOP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցերԲաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերինՊուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվըՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԶելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԻնձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. ՀարությունյանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. ԱրաղչիՄեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելուՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. azՈւշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ ՄիրզոյանԱբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներումՄիրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասինԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ ՄիրզոյանՉգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ ՄիրզոյանՉեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ՄիրզոյանTRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքո
Ամենադիտված