Կամո Ունանյանը ջախջախիչ հաղթնակ տարավ ռուս մրցակցի նկատմամբ
Սպորտ
Մարտի 26-ին Հայաստանում տեղի ունեցավ «Doping time» MMA միջազգային հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում էին մարզիկներ 5 երկրից:
MMA միջազգային հայաստանյան մրցաշարը եզրափակվեց սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանի MMA-ի դեբյուտային մենամարտով, որը դարձավ երեկոյի գլխավոր մենամարտը։ Կամոն մրցեց ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ։
Չնայած նրան, որ MMA-ի դեբյուտային մենամարտի հենց առաջին ռաունդում Կամոն ստացավ ոտքի վնասվածք, բայց շարունակելով մարտը, հենց երկրորդ ռաունդում ջախջախիչ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)