Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել սփյուռքահայ ճանաչված մտավորական Երվանդ Ազատյանի մահվան կապակցությամբ
Հասարակություն
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել սփյուռքահայ ճանաչված մտավորական, մեծավաստակ գրող, հրապարակախոս, «Ազգ» թերթի համահիմնադիր Երվանդ Ազատյանի մահվան կապակցությամբ։
«Երվանդ Ազատյանը լայնախոհ և խորաթափանց ազգային գործիչ էր, որի մտքի հորիզոնում հայն ու Հայաստանն առաջին տեղում էին, որի գործի ու գրչի ուղեծրում մշտապես հայկական շահի առաջնորդությունն էր:
Մեր բազմաթիվ զրույցների ու հանդիպումների շարքում ինձ համար առանձնակի հիշարժան ու տպավորիչ է մեր զրույցը 2021թ. հունիսին, նրա անկեղծ մտահոգություններն ու խոր դիտարկումները:
Վշտակցության խոսքերս եմ հղում Երվանդ Ազատյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, մեր ժողովրդին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն