Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ Էնրիկե ՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության կազմակերպած բարձրաստիճան հանդիպմանը Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթով Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվոր Քրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանը Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ը Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն Պատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ Յամալը կրկնել է Մբապեի ռեկորդը 

Ակնկալում ենք, որ Գերմանիան պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի դեմ․ Ալեն Սիմոնյանը՝ Բունդեսթագի նախագահի հետ հանդիպմանը

Հասարակություն

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցից հետո Ալեն Սիմոնյանը եւ Բերբել Բասը շրջել են Բունդեսթագում, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպմանը կարեւորվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ արձանագրելով Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, պատգամավորների փոխայցերի կարեւորությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը եւ գնահատում Գերմանիայի աջակցությունն այս հարցում:

Ներկայացնելով հետպատերազմյան իրավիճակը եւ խոսելով տարածաշրջանում անվտանգային հարցերին շուտափույթ լուծումներ տալու անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ շատերի ուշադրությունից վրիպում են Հարավային Կովկասում՝ Հայաստանի եւ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները:

Բունդեսթագի գործընկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամից, շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիներին սպառնացող վտանգից եւ հումանիտար բազմաշերտ խնդիրներից:

Նա նշել է, որ Ադրբեջանը, շարունակելով էթնիկ զտումների քաղաքականությունը եւ կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով, ամբողջ աշխարհի աչքի առջեւ բռնի տեղահանության է դրդում տեղի հայ բնակչությանը:

ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը:

«Ակնկալում ենք մեր գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ճանապարհով»,- շեշտել է նա:

Նա հավելել է, որ Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար:

Կողմերը քննարկել են պառլամենտարիզմի, խորհրդարանական դիվանագիտության եւ ժողովրդավարության հարցերում ակտիվ փոխգործակցության հնարավորությունները:

Անդրադառնալով աշխարհում տիրող անհանգիստ եւ խաղաղության դեմ սպառնալիք պարունակող իրադրությանը՝ կողմերը փաստել են երկարատեւ խաղաղության անհրաժեշտությունը: Բունդեսթագի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության, ուղիղ եւ բաց զրույց ծավալելու համար` նշելով, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ջանքեր ներդնել իրադրության շտկմանը նպաստելու, ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար: Նա հավելել է, որ պատերազմները մարդկային չարիք են եւ առաջին հերթին ճակատագրեր են խեղում՝ ցավ ու տառապանք պատճառելով, ինչն անթույլատրելի եւ մերժելի է քաղաքակիրթ մարդկության կողմից:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության կազմակերպած բարձրաստիճան հանդիպմանը Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթովԻրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՔրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանըԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըԷբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքըԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՈւկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձՅամալը կրկնել է Մբապեի ռեկորդըՀայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն ԳևորգյանինՍա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես ԻշխանյանՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիՍիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. ԷրդողանՓարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս ենԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՊետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելելՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովCOP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցերԲաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերինՊուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվըՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԶելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԻնձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. ՀարությունյանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. ԱրաղչիՄեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելուՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. azՈւշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ ՄիրզոյանԱբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներումՄիրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասինԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ ՄիրզոյանՉգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ ՄիրզոյանՉեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ՄիրզոյանTRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքոՀայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէԿնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել էԱնկարգությունների պատճառով Միլան է ուղարկվել 500 զինվորականԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ
Ամենադիտված