ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու
Հասարակություն«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու:
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են հետևյալ թեկնածուները.
1. Արմեն Դանիելյան
2. Ելիզավետա Դանիելյան
3. Արսեն Նիկողոսյան
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են հետևյալ թեկնածուները.
1. Կարեն Աղաջանյան
2. Լիզա Գրիգորյան
3. Կարեն Թումանյան
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են հետևյալ թեկնածուները.
1. Վահագն Թորոսյան
2. Լիլիթ Խաչատրյան
3. Անի Մխիթարյան»,- ասված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ: