Քաղաքացին «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության է գնացել տաբատին ամրացված դանակով
ԻրավունքՍույն թվականի մարտի 24-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, քաղաքացի Ա. Հ.-ին տրամատրվել է կարճատև տեսակցություն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի հետ: Տեղեկանում ենք ՀՀ քրեակատարողական ծառայությունից։
Սահմանված կարգի համաձայն՝ քաղաքացին, մինչ տեսակցությունը, ենթարկվել է անձնական խուզարկության հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից: Խուզարկության արդյունքում Ա. Հ.-ի մոտից հայտնաբերվել է գործարանային արտադրության դանակ-գոտի՝ ամրացված տաբատին:
Ըստ Ա. Հ.-ի բանավոր հայտարարության՝ դանակը պատկանում է իրեն, և այն ոչ ոքի փոխանցելու կամ դրանով որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել:
Քաղաքացի Ա. Հ.-ն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: