«Իրավունք». ՔՊ-ի աչքը լույս. Աֆղանստանում կանեփն արգելվել է
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Աֆղանստանի Գերագույն առաջնորդը հայտարարել է երկրում կանեփի աճեցման լիակատար արգելքը:Հաղորդվում է, որ բոլոր պլանտացիաները շուտով կոչնչացվեն, և այս բույսի աճեցումը կդիտարկվի որպես օրենքի խախտում:
Նման արարքի համար պատիժը կարող է ներառել հրապարակային մտրակահարում,անդամահատում և նույնիսկ մահապատիժ:
2010 թվականին Աֆղանստանը ճանաչվել էր կանեփի մատակարարման համաշխարհային առաջատար: Այդուհանդերձ, թալիբների կառավարության գալուց ի վեր, շատ բաներ արագ փոխվում են, այդ թվում՝ վերացվում է որոշ թմրամիջոցների տխրահռչակ տարածումը»: