Դատարանը բավարարել է Վլադիմիր Կարապետյանի՝ Նաիրի Հոխիկյանին ներկայացրած հերքման պահանջը․ մանրամասներ
ՀասարակությունԱրմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն այսօր հարապարակել է Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի գործով դատական ակտը:
Դատարանն ամբողջությամբ բավարարել է Վ. Կարապետյանի հերքման պահանջը, իսկ փոխհատուցման պահանջը բավարարել է մասնակի:
Գործը վերաբերում է 2019-ի մայիսին բլոգեր Ալեքսանդր Լապշինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի՝ այդ ժամանակվա խոսնակ Վլադիմիր Կարապետյանի և լրագրող Նաիրի Հոխիկյանի զրույցին, որի ժամանակ, ըստ վերջինիս, խոսվել է Արցախում պատերազմ կազմակերպելու և հազարավոր զոհեր տալու մասին։