Թբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն 36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսում Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել The Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ին Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում են Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին Բախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը 

Պետությանը պատճառվել է 2 մլրդ դրամի վնաս. օտարման ոչ ենթակա այգին սեփականության իրավունքով փոխանցվել է ֆիզիկական անձի

Իրավունք

Երեւան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել են Դավթաշեն թաղամասի Եղվարդի խճուղի 22 եւ Անաստաս Միկոյան փողոցի 64 հասցեներում գտնվող երկու հողամասերի կադաստրային գործերը:

Դատախազության հանրային կապերի բաժնից հաղորդում են՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք եղել են մեկ միասնական միավոր: 2003 թվականի հունվարի 17-ին Դավթաշեն 4-րդ թաղամասի դիմաց գտնվող 6.06 հա մակերեսով այգին վարձակալության տրամադրելու նպատակով հանվել է աճուրդի, որում հաղթող է ճանաչվել Ե.Գ.-ն: Այնուհետեւ, Երեւանի քաղաքապետի 2003 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ, նույն հողամասը՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է վարձակալության՝ տարեկան 20 հազար 90 դրամ վարձավճարով՝ ժամանցի եւ հանգստի գոտու կազմակերպման նպատակով: Միաժամանակ, հողամասի վարձակալության գնման նախապատվության իրավունքի համար աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 60 հազար 600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը հայտատուն վճարել է քաղաքապետարանի հաշվեհամարին: Մրցույթի արդյունքում հաղթողի համար սահմանվել են պարտականություններ, այդ թվում՝ տվյալ տարածքում 300 միլիոն դրամի ներդրում կատարելը, շինարարությունը մինչ 2006 թվականն ավարտելը, երեք ամիսների համար միանվագ վարձավճար մուծելը: Գործարքի կնքումից մեկ ամիս անց, սակայն, առանց վերոնշյալ պարտականությունների եւ կնքված վարձակալության պայմանագրի պայմանների պարտադիր կատարման, այգու տարածքը 2003 թվականի մարտի 28-ին օտարվել է Ե.Գ.-ին: Ապրիլի 4-ին քաղաքապետարանի եւ Ե.Գ.-ի միջեւ կնքվել է այգու ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով 6.06 հա մակերեսով հողամասը 20 մլն 883 հազար 972 դրամով օտարվել է Ե.Գ.-ին. օգտագործման նպատակը սահմանվել է որպես ժամանցի եւ հանգստյան գոտու կազմակերպման շինարարություն:

2004 թվականի մարտի 2-ին Ե.Գ.-ի լիազորված անձի եւ «Սանի Լենդ համատեղ ձեռնարկություն» ՍՊ ընկերության (35 տոկոս բաժնեմասը պատկանել է նույն Ե.Գ.-ին)    միջեւ կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով տվյալ ընկերությանն է տրամադրվել տարածքը՝ զվարճանքի եւ հանգստյան գոտի ստեղծելու նպատակով, իսկ 2006 թվականի մայիսի 2-ին կողմերի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնություն: Այնուհետեւ, Ե.Գ.-ի դիմումի հիման վրա կատարվել է գույքի բաժանում՝ 3.5023 հա եւ 2.5577 հա չափերով հողատարածքների, որից հետո՝ 2006 թվականի մայիսի 15-ին, Ե.Գ.-ն 3.0523 հա հողամասն անհատույց՝ 20 տարի ժամկետով, օգտագործման է տրամադրել «Սանի Լենդ համատեղ ձեռնարկություն» ՍՊ ընկերությանը (կնքվել է անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր)։

2007 թվականի դեկտեմբերի 4-ին Ե.Գ.-ի եւ «Մոսկովյան ինվեստիցիոն շինարարական ընկերություն ք.Երեւան» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է անշարժ գույքի տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ Ե.Գ.-ն իրեն պատկանող հողատարածքից 2.5577 հա հողամասն իր կողմից գնված արժեքից անհամեմատ բարձր գնով՝ 697 մլն 727 հազար 272 դրամով, վաճառել է նշված ընկերությանը, իսկ 2007 թվականի դեկտեմբերի 6-ին պայմանագրում կատարվել է համապատասխան կետի փոփոխություն եւ սահմանվել է, որ անշարժ գույքի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է 767 մլն 500 հազար դրամ։

2019 թվականի մարտի 20-ին Ե.Գ.-ի (որպես վաճառող) եւ «Ն եւ Ս Քոնսթրաքշն»     ՍՊ ընկերության (որպես գնորդ) միջեւ կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի եւ գրավի պայմանագիր, որի համաձայն՝ գնորդին է հանձնվել Եղվարդի խճուղի 22 հասցեում    գտնվող հողամասը՝ 1.5023 հա մակերեսով եւ Դավթաշենի Երեւան-եղվարդ խճուղի 22 հողամասը՝ 2 հա մակերեսով: Դրանցից առաջինի գինը կազմել է 887 մլն 722 հազար    դրամ, իսկ երկրորդինը՝ 1 մլրդ 295 մլն 424 հազար դրամ:

Երեւան քաղաքի դատախազությունում իրականացված ստուգումների ընթացքում ուսումնասիրվել է օտարման պահին գործած քաղաքաշինական համապատասխան փաստաթուղթը: Պարզվել է, որ վերոնշյալ հողատարածքները հանդիսացել են հասարակական նշանակության կանաչ գոտիներ (ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ «Արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք` (…) բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներ) (…)»):

Նշված արարքների արդյունքում, նախնական հաշվարկով, պետությանը պատճառվել է 2 մլրդ 929 մլն 762 հազար 28 դրամ գումարի գույքային վնաս։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից առերեւույթ չարաշահման դեպք՝ 2023 թվականի ապրիլի 3-ին դատախազի կողմից առերեւույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել Կիևին
Ամենադիտված