Թբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն 36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսում Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել The Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ին Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում են Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին Բախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը 

Բազմաթիվ անձինք դարձել են ֆինանսական բուրգի սխեմաներով իրականացվող հանցագործությունների զոհ. ՔԿ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեում քննվող թվով 6 քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ վեր են հանվել լայն տարածում գտած՝ ֆինանսական բուրգի սխեմայով Հայաստանում կատարվող հանցագործությունների ընդհանուր մեխանիզմները։

Դրանց էությունն այն է, որ ֆինանսական բուրգերի համակարգողները, գերշահույթ ստանալու նպատակով, ֆինանսական կազմակերպությունում ներդրումներ կատարելու պատրվակով քաղաքացիներին դրդում են գույքային (ֆինանսական) միջոցներ ներգրավել՝ նյութական օգուտը պայմանավորելով բացառապես նրանց կողմից նոր ներդրողների ներգրավման դեպքում ստացված ֆինանսական միջոցներով։ Մինչդեռ քաղաքացիներից ստացած ֆինանսական միջոցներն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ չեն օգտագործվում:

Նման կազմակերպությունները, իրենց իրական հանցածին բնույթը քողարկելու և հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով գույքային միջոցների ներգրավմանը, ներդրմանը  հաղորդում են որոշակի ապրանքային տեսք։ Սակայն անձինք հնարավորություն չեն ստանում այդ ապրանքի նկատմամբ իրական վերահսկողություն ունենալ

Մասնավորապես, Միացյալ Թագավորությունում «Vodanet British LTD» անվանումով հաշվառված՝ ՀՀ-ում «VODA» անվանումով հայտնի ֆինանսական բուրգի համակարգողները Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում տևական ժամանակ քրեաիրավական պատասխանատվությունից և որոշ ներդրողների նկատմամբ ստանձնած պարտավորություններից խուսափելու նպատակով վերակազմակերպվել և Կանադայում հաշվառել են «Onyxum LLC» կազմակերպությունը։ Վերջինս Հայաստանում հայտնի է համանուն անվանումով։ Այս կազմակերպությունը, իբր, իրականացնում է հանգստյան փաթեթների միջնորդավորված վաճառք այն պայմաններում, երբ նշված կազմակերպության գրեթե յուրաքանչյուր ներդրող ինքը և համարվում է հանգստյան փաթեթի գնորդ, շահառու՝ առանց այդ ծառայության նկատմամբ լիարժեք սեփականության իրավունքի իրացման հնարավորության։

Նմանատիպ սխեմայով գործող ֆինանսական բուրգի օրինակ է նաև ԱՄՆ-ում հաշվառված և Հայաստանում գործունեություն ծավալած «incruises LLC» անվանումով կազմակերպությունը։ Վերջինս ներդրողներին խոստանում է որոշակի ներդրումների դիմաց շուկայականից մատչելի քրուիզային ճանապարհորդություն և հանգիստ, միաժամանակ՝ կազմակերպությունից խոշոր շահույթ ստանալու հնարավորությունը կապում է ֆինանսական միջոցներ ներդրած անձանց կողմից նոր ներդրողներ ներգրավելու հետ։

Ֆինանսական բուրգերի դասական սխեմաներով են աշխատում նաև ՀՀ-ում հիմնադրված «Վան Քարտ» ՍՊԸ-ն և ՌԴ-ում հիմնադրված «Про 100 гейм» կազմակերպությունները։

«Վան Քարտ» ՍՊԸ համակարգողները «onecard» բջջային հավելվածի գործածմամբ ստեղծել են ոչ իրավաչափ ձևով գործող ֆինանսական համակարգ։ Դրանում ներգրավել են մի քանի տասնյակ հազար անձի, որոնց, որոշակի միջոցների ներդրման դիմաց, խոստացել են ներդրված և հավելվածում արտացոլված դրական մնացորդին համարժեք օրական մեկ տոկոսի չափով՝ որևէ ֆինանսական կապիտալով չհիմնավորված շահույթ։

«Про100 Гейм» կազմակերպությունը գործել է համացանցային տիրույթում՝ համանուն կայքով, որում ներդրում կատարելու համար յուրաքանչյուր անձից գանձվել է նվազագույնը 12,5 դոլար։ Դրանից 2,5 դոլարը նախատեսված է եղել գրանցման, իսկ 10 ԱՄՆ դոլարը համարվել է «բիզնեսի համար կատարվող ներդրում»: Այնուհետև, ներդրողի դիմաց խնդիր է դրվել գտնել և նմանատիպ պայմաններով համակարգում գրանցել ևս երկու անձի, որոնցից յուրաքանչյուրի ներդրումներից անձը ստացել է 5% եկամուտ, իսկ այդ անձանց կողմից ևս երկու ներդրողի ներգրավելու պայմաններում առաջին անձը ստացել է նրանցից յուրաքանչյուրի ներդրած գումարի 95%-ը, որոնք միասին կազմել են 38 ԱՄՆ դոլար: Երկրորդ փուլում, երբ հրավիրվածների ընդհանուր թիվը հասել է 7-ի, շղթան փակվել է։ Արդյունքում անձը ստացել է 39 դոլար, որը սակայն, չի կարող ամբողջությամբ կանխիկացնել, քանի որ 10 ԱՄՆ դոլարը նախատեսվել է նոր շղթա սկսելու համար: Եղել են նաև ավելի թանկարժեք փաթեթներ, որոնցից ամենամեծ ներդրումն արժեցել է 2560 ԱՄՆ դոլար:

Մեկ այլ վարույթով 2019թ. մի խումբ անձինք Հայաստանում փաստացի հիմնադրել են «Оurteamclub» (Աուրթիմքլաբ) ՍՊԸ-ն, որը ներկայացել է որպես հայկական ստարտափ ընկերություն: Այդ անձինք, առանձնապես խոշոր չափերով գումար վաստակելու նպատակով, իրենց իսկ կողմից կազմակերպված դասընթացների ընթացքում համոզելու, վստահություն ձեռք բերելու և այլ մեթոդներով շահագրգռել են նոր ներգրավվող անձանց ձեռք բերել կազմակերպության կողմից նախատեսված 125 ԱՄՆ դոլարից մինչև 101.250 ԱՄՆ դոլար ֆիքսված արժեքներ ունեցող հնարածին նախագծերը՝ խոստանալով 22-29 ամիսների ընթացքում տրամադրել ներդրված գումարի կրկնապատիկի չափով եկամուտ՝ նրանցից յուրաքանչյուրի շահույթը պայմանավորելով բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարներով։ Ընդ որում՝ հավելյալ գումարներ աշխատելու համար ֆինանսական բուրգի համակարգողները կիրառել են «բինարային բոնուս» կոչվող ծրագիրը, որի պարագայում յուրաքանչյուր ներգրավված անձի կողմից իր հերթին երկու անձ ներգրավելու դեպքում, վերջիններիս կողմից գնված նախագծի արժեքներից կախված՝ հնարավորություն է ընձեռնվել ստանալ 2-9 տոկոսի չափով գումար։ Իսկ նոր ներդրողների կողմից ևս երկուական անձանց ներգրավելու դեպքում, խոստացել են վճարել լրացուցիչ բոնուսներ:

Նշված հանցավոր սխեմայում իրական ֆինանսական կազմակերպության տպավորություն ձևավորելու և հնարավոր ներդրողի մոտ վճռականություն առաջացնելու նպատակով շրջանառել են իրական հարաբերություններում տնտեսական արժեք չունեցող՝ իրենց կողմից ստեղծված և կրիպտոարժույթի որակներով ներկայացված թվացյալ արժույթ։  Այդ կերպ տալով դյուրին եղանակով մեծ գումարներ վաստակելու խոստումներ՝ կազմակերպության շարքերում նրանք ներգրավել են բազմաթիվ անձանց, իրականացրել գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն, որի հետևանքով ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերի՝ 250 մլն ՀՀ դրամ գումար:

Վերը նշված ֆինանսական սխեմաներով հանցավոր կազմակերպությունների կողմից ներգրավվել են նախնական տվյալներով մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույքային միջոցներ։ Այդ հիմքով մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր առմամբ 43 անձանց, այդ թվում՝ ԻԻՀ, Կանադայի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։

Քրեական վարույթների նախաքննությամբ ստացված փաստական հանգամանքների վերլուծությամբ հիմնավորվել է, որ յուրաքանչյուր դեպքում հանցավոր կազմակերպության համակարգողների կողմից գույքային միջոցների ներգրավման նպատակով կիրառվել են ինչպես անհատական, այնպես էլ մասսայական խաբեության եղանակներ։ Դրանք զուգորդվել են հրապարակային ագրեսիվ գովազդային արշավներով՝ յուրաքանչյուր դեպքում ներդրողին խոստանալով չնչին ներդրման դիմաց, առանց էական ջանքերի, նյութական հսկայական առավելություն և գերշահույթ։ Մինչդեռ ողջամիտ տրամաբանության և ֆինանսական գրագիտության համատեքստում այդ խոստումները որևէ պարագայում չեն կարող արժանահավատ լինել։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների տվյալների՝ այս սխեմային զոհ դարձած և նյութական միջոցներ կորցրած քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 32.000-ի։ Արդեն իսկ տուժողի դատավարական կարգավիճակ ունի շուրջ 220 անձ։

Ուստի ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նշված և նմանատիպ սխեմաներով գործող կազմակերպությունների անունից հանդես եկողների հետ հարաբերությունների մեջ մտնելուց, ներդրում իրականացնելուց, որևէ եղանակով նրանց օժանդակություն ցուցաբերելուց։ Իսկ այդպիսի կազմակերպությունների գործունեությունից արդեն իսկ տուժած լինելու պարագայում խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե, կամ իրավապահ այլ կառույցներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել Կիևին
Ամենադիտված