ԱՄՆ-ում փրկել են «աշխարհի ամենագեր կատվին»
ԱյլԱՄՆ-ում փրկել են «աշխարհի ամենագեր կատվին», գրում է Mirror-ը։ Նա կշռում է հինգ տարեկան երեխայի չափ։
Փաթչ անունով կատվի քաշը 18 կգ է։ Այդ պատճառով կենդանուն խիստ սննդակարգ են նշանակել։ Այս ամբողջ ընթացքում ընտանի կենդանին ապրել է հին տիրոջ հետ, ով էլ նրան հասցրել է այս վիճակին։ Կենդանիների իրավունքների պաշտպանները կենդանուն վերցրել են տղամարդուց և տեղավորել ապաստարանում, որտեղ անասնաբույժները կխնամեն նրան։
«Իսկ դեռ մենք հիանում ենք նրա շատակեր մարմնով», - ասել են ապաստարանից:
Կամավորներն ավելացրել են, որ Փաթչն արդեն ունի երկրպագուների մի ամբողջ բանակ, ովքեր ցանկանում են նրան տանել իրենց տուն։ Այնուամենայնիվ, ապագա տերը պետք է պարտավորություն ստանձնի, որ կօգնի կատվին վերադառնալ նորմալ քաշի: