36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսում Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել The Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ին Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում են Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին Բախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ 

Դատախազի տեղակալները ԵԽ գործընկերների հետ քննարկել են համագործակցությունը խորացնելու հեռանկարը

Հայաստան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ապրիլի 20-ին ընդունել են Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում են եղել Մարդու իրավունքների Թրանսվերալ մարտահրավերների բաժնի ղեկավար Ջեննիֆեր Շուտց-Ռեյմանը, Մարդու իրավունքների Թրանսվերսալ մարտահրավերների բաժնի ծրագրերի համակարգող Աննա Մարիա Ռոխանը և Երևանում ԵԽ գրասենյակի Ազգային ծրագրերի համակարգող, «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար Արմեն Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում Եղիազար Ավագյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ոլորտի բարեփոխումների և քրեական արդարադատության ոլորտներում:

Հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Զինված ուժերում մարդու իրավունքների խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկն ու դրա վերաբերյալ մանրամասները, կարևորվել է զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանը, հնարավոր խախտումների դեպքերի արդյունավետ քննությանը, դրանց բացահայտմանը միտված կարողությունների զարգացումը, նախանշվել են Ծրագրի իրագործման կոնկրետ ուղղություններն ու այդ կապակցությամբ համագործակցության առավել արդյունավետ միջոցները:

«Զինված ուժերում մարդու իրավունքների խթանումը Հայաստանում» Եվրոպայի խորհրդի ծրագիրը նախորդիվ իրականացված՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – 2-րդ փուլ» ծրագրի շարունակությունն է:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ծրագրի շրջանակներում կարիքների գնահատում իրականացնելու անհրաժեշտությունը, որի արդյունքներով կկանխորոշվեն Ծրագրի իրականացման մեթոդաբանությունը և դրա տեղայնացումը հատկապես դատախազական և քննչական պրակտիկայում:

ԵԽ Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը ընդգծել է Դատախազության հետ տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցության կարևորությունը և նշված հարցերով համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Դատախազության 105-ամյակի շրջանակում համատեղ միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել ԿիևինՎեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում
Ամենադիտված