Բանտարկյալը փախել է բանտից՝ ներկայանալով որպես իր խցակիցը, ով պետք է ազատ արձակվեր
ԱյլԱՄՆ-ում բանտարկյալը փախել է բանտից՝ ներկայանալով որպես իր խցակիցը, որը պետք է ազատ արձակվեր, գրում է LADBible-ը։ Տղամարդը հագել է նրա շորերը, երբ վերջինս քնած է եղել։
Հաղորդվում է, որ փախածի անունը Բրայան Ռոման է։ Տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նա փախչելուց առաջ հագել խցակցի հագուստը։ Բանտից դուրս գալուց առաջ ամերիկացին մոտեցել է պահակներին և ստացել այլ մարդու իրերը՝ բանալիներ, դրամապանակ, անձը հաստատող փաստաթուղթ և քարտ։
Դրանից հետո նա ստորագրել է անհրաժեշտ փաստաթղթերն ու ազատ է արձակվել։ Պահակներն ասել են, որ շփոթմունքը պայմանավորված է եղել նրանով, որ բանտարկյալներն արտաքնապես նման են իրար։ Ներկայումս ոստիկանությունը փնտրում է Բրայանին, սակայն նրա գտնվելու վայրն առայժմ անհայտ է։
Ըստ սպաների՝ փախածին վերջին անգամ տեսել են կապույտ գլխարկով, սև վերնաշապիկով և շագանակագույն երկարաճիտ կոշիկներով: