Իրինա Շեյքը ֆոտոշարք է կազմակերպել բիկինիով և երկարաճիտ կոշիկներով
ԼուսանկարներՌուս սուպերմոդել Իրինա Շեյքը լողազգեստով ֆոտոշարք է հրապարակել։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
37-ամյա մոդելը ցուցադրել է իր սպորտային կազմվածքը՝ սև բիկինիով։ Կերպարը համալրվել է բարձրակրունկ երկարաճիտ կոշիկներով, թեւնոցով և սև արևային ակնոցներով։ Նա տեսախցիկի առաջ կեցվածք է ընդունել արձակված մազերով և մեղմ դիմահարդարմամբ։
Երկրպագուները հիացել են մոդելի կազմվածքով և մեկնաբանություններում գրել. «Այո, դու գեղեցկուհի ես առանց ֆիլտրերի», «Իսկ դիմահարդարումն ընդհանրապես պետք չէ», «Շքեղ կազմվածք», «Ամենասեքսուալ», «Հրաշալի»: