Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված 34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունի Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին Նոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ում Ուոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոս Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին Փեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը 148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրում 3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարը Ֆիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասին Քեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով 

«Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը հարթ չի անցել. Հ1-ով փորձում են «ատամ ցույց տալ»»

Բլոգոսֆերա

Հանրայինի եթերում հերթական անգամ պետպատվերի շրջանակներում հյուրընկալվել էր ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որի հարցազրույցի ամբողջ նպատակը կարմիր թելով կրկին հակառուսականության քարոզչությունն էր՝ անգամ «սենսացիոն» հիմնավորումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ամբողջ հաղորդման ընթացքում նա ուղղակիորեն մեղադրում էր Ռուսաստանին ո՛չ միայն այսօրվա անվտանգային ճգնաժամի, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի, այլև՝ 44-օրյա պատերազմի հրահրման մեջ:

Տարակուսանք կարող է առաջացնել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին այսօրվա հեռախոսազրույցից հետո նման հարցազրույցի ձայնագրումն ու ԱԽՔ-ի  նմանատիպ պոռթկումը:

Կարող ենք ենթադրել, որ հեռախոսազրույցը հարթ չի անցել, մեղմ ասած, և Երևանի իշխանավորները փորձում են Հ1-ի եթերում «ատամ ցույց տալ», ինչն ակնհայտորեն ձախողված դիվանագիտության մասին է վկայում,

5 տարի Հայաստանի և Արցախի արյունն ու միջոցները ծծող մակաբույծներն այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է նշանակում պետություն և պետականություն ու , շարունակաբար  դրսևորելով պրիմիտիվ աճպարարություններ, մանիպուլյացիոն գործիքակազմը դարձրել են սեփական իշխանությունը պահելու ճղճիմ գործիք:

Չհասկանալով գլոբալ աշխարհաքաղաքականությունից, սրանք չեն կարողանում կատարել նաև տարածաշրջանային զարգացումների կանխատեսումներ:

«Ռուսաստանն է մեղավոր» թեզիսը դարձնելով սեփական ձախողումների արդարացման, բացատրության պատճառ, միայն ավելի են սրում ու խորացնում են իրավիճակը:

Այլընտրանքային անվտանգային համակարգեր չստեղծած ու եղած համակարգերը քանդող տգետ  իշխանիկներն այդպես էլ չեն հասկացել, որ, օրինակ՝ Հայաստանը 2013-ին ԵԱՏՄ  կազմ չի մտել մի պարզ պատճառով, որովհետև ԵԱՏՄ-ն ստեղծվել է 2015-ին, իսկ Հայաստանը մտել է 2015-ի հունվարի 2-ին, իսկ 2013-ին Հայաստանը մտել էր Մաքսային միություն:

Նրանք չեն հասկացել, որ ոչ մի պետություն պարտավոր չէ քո փոխարեն կանխել պատերազմը, իսկ ոչ քո մեղքով պատերազմ սկսվելու դեպքում՝ պայքարել այդ պատերազմի ժամանակ, կռիվ տալ և ջանքեր գործադրել թե՛ ռազմաճակատում, թե՛ դիվանագիտության մեջ.

*  պոզիտիվ օրինակ ՝  քառօրյա պատերազմ 2016 թվականին,

*  նեգատիվ օրինակ՝  44-օրյա պատերազմ 2020 թվականին:

ԱԽՔ-ի միջոցով հերթական անգամ հնչեց այն թեզը, որ այս իշխանությունների համար կարևոր է ընդամենը հայերի բնակությունն Արցախում, ընդ որում ՝  միֆական իրավունքների և անվտանգության քողի ներքո:

Այսինքն՝ կրկին բաց տեքստով ակնարկվեց, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում և  ընդամենն այնտեղ հայերի բնակության խնդիրն է դրվում:

Սույն արձագանքս բացարձակ ուղղված չի ռուսական քաղաքականությանը տարածաշրջանում արդարացնելուն, քանզի ինքս ունեմ բազմաթիվ հարցեր այդ կապակցությամբ և դրանք հնչեցրել եմ.  Հ1-ի տաղավարում «թառած» Պետրոսի ականջից հեռու, որը նաև նման հարցերի պատասխաններ էր ուզում ընդդիմությունից, բայց այդպես էլ 4.5 տարի ռիսկ չի անում հրավիրել ինձ իր տաղավար:

Եվ իհարկե, այսօրվա թեզերից հիմարագույնն այն էր, որ Լաչինի միջանցքն ամբողջությաբ պատկանում է  Ռուսաստանին:

Տարրական գիտելիքներ ունեցող մարդիկ շատ լավ գիտեն նման դեպքում «պատկանել» եզրույթի ողջ իմաստը:

Ի մի բերելով Արմեն Գրիգորյանի հարցազրույցը, կարելի է անել հետևյալ եզրակացությունները ՝

* «սաղ» ռուսներն են մեղավոր,

* Պուտինի հետ հեռախոսազրույցը «լավը» չէր,

* Արցախը պատկանում է Ադրբեջանին, այնտեղ հայերը պետք է ընդամենը ապրեն, իսկ Լաչինի միջանցքը՝ Ռուսաստանին,

*  Արմենին, Նիկոլին և մնացյալին պատկանում են միայն նրանց՝ դեռևս մինչ այսօր զբաղեցրած գերատեսչությունների աթոռները:

Ի դեպ, սրանք այնքան են խճճվել սեփական տեղեկատվական  արտաթորանքի մեջ, որ հիմա էլ պնդում են, թե՝ գնում են բանակցությունների, թեպետ օրեր առաջ հայտարարում էին, թե բանակցություններ չկան:

Հ. Գ. Արցախում էթնիկ զտման վտանգի մասին խոսում է մի իշխանության ներկայացուցիչ, որի ղեկավարն ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության ուղերձն ակնհայտորեն թուրքական ելևէջներով էր գրել, մի ղեկավարի, որ անգամ եղած ցեղասպանությունն է ուրանում.

* Ո՞վ է հավատալու  նախորդ ցեղասպանությունն ուրացած ղեկավարի  «ահազանգերին»,

*  Ո՞վ է հավատալու էթնիկ զտման վտանգի՝ նիկոլենց «ահազանգներին», երբ ընդամենը 2 օր առաջ ապրիլի 24-ին ունեին միջազգային  հրաշալի  առիթ՝ զուգահեռներ անցկացնելու Հայոց Ցեղասպանության և Արցախի շուրջ այսօրվա ծավալվող նախացեղասպանական իրավիճակի միջև»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը Հորմուզում
Ամենադիտված