34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունի Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին Նոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ում Ուոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոս Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին Փեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը 148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրում 3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարը Ֆիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասին Քեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով «Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ում 

Մեր թշնամիները շարունակում են մոլեռանդորեն ատել ու պայքարել մեր դեմ, որովհետև գիտեն` մենք կարող ենք հաղթել իրենց

Բլոգոսֆերա
«Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրը, ես և իմ ընկերները, արձագանքելով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կոչին, Տիգրանաշենից սկսեցինք մեր բաժին դիմադրությունը՝ ընդդեմ Արցախի նշաձողի իջեցման, Ադրբեջանի հետ <<խաղաղության>> (նոր կապիտուլյացիոն) պայմանագիր կնքելու այս իշխանության հայտարարած քաղաքականության»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:
«Այդ օրերից անցել է ուղիղ մեկ տարի, որից կեսից ավելին անցկացրի բանտում։ Ու հիմա վերհիշելով այդ ամենը՝ փորձեմ մի քանի արձանագրում անել.
- Դիմադրության պայքարից ինձ ու իմ ընկերներից շատերին բաժին ընկան բազմաթիվ քրեական գործեր, ձերբակալություններ, բանտարկություններ, իշխանության կողմից բազմապիսի ճնշումներ, որոշ "ընդդիմադիր" շրջանակների կողմից քաղաքական պայքարը ձախողելու մեղադրանքներ ու քննադատություններ։
- Մեզ սկսեցին բազմաթիվ մեղքերի մեջ մեղադրել մեր համախոհներից որոշները, ովքեր այդ օրերին ակտիվ ու անմնացորդ պայքարի մեջ էին։
֊ Ինձ, իմ ընկերներին, իմ կուսակցությանը, իմ կուսակցության կողմից ԱԺ-ում ներկայացված դաշինքի անդամներին ու ղեկավարին բաժին ընկան անձնական ու քաղաքական ամենածանր մեղադրանքներն ու հարվածները։
Եվ մենք, այս ամենի մեջ մտնելով, լավ գիտակցում էինք, որ, եթե չհասնենք մաքսիմալ արդյունքի, ստիպված ենք լինելու անցնել այս ամենի միջով։ Ու այդ օրերին ծանր ու թեթև էինք անում` արժե՞ր մտնել այդ բեռի տակ՝ լավ իմանալով, որ սպասված հաջողությունը չարձանագրելը ինչ է արժենալու մեզ համար։
Մենք շատ երկար ենք մտածել այդ ամենի մասին, բայց ո՞րն էր ավելի բարոյական` վերոնշյալ հարվածներից խուսափելն ու կրավորական կեցվա՞ծքը, թե՞ սեփական անձն ու քաղաքական ուժը իր ողջ կարողություններով ներդնելն ու իրավիճակը փրկելուն ուղղված քայլերը։
Դիմադրության պայքարից մեկ տարի անց` իշխանությունների դեմ նման մաշտաբի կամ գոնե դրան մոտ որևէ գործողություն ոչ ոքի կողմից չի նախաձեռնվել կամ իրականացվել։
Չէի ցանկանա անրադառնալ այն հարցին, թե որոշ քաղաքական անհատներից ու ուժերից ո՛վ ինչ կարող էր անել, որ չարեց, ո՛վ ինչ պետք է չաներ, բայց արեց, քանի որ շատ դեպքերում կարող է իմ կարծիքը սուբյեկտիվ լինել, և նպատակս մեղավորների ու անմեղների փնտռտուքը չէ։ Հատկապես, որ ինքս ինձ էլ մշտապես մեղավոր եմ զգում և զգալու, քանի դեռ չենք հասել վերջնական հաջողության։
Բայց ցանկանում եմ հիշեցնել ու որպես փաստ արձանագրել. եթե չլիներ Դիմադրության շարժումը, ապա վաղուց արդեն չէին լինի, ո՛չ Արցախը, ո՛չ Տիգրանաշենը, ո՛չ մի շարք այլ հայկական գյուղեր, իսկ Սյունիքի ու Գեղարքունիքի ճակատագիրը շատ ավելի անորոշ ու անհասկանալի վիճակում կարող էր լինել։
Իսկ եթե այս բոլորը մինչև այս պահը պահպանելու համար մենք պետք է քաղաքական ու անձնական այս գինը վճարեինք, ուրեմն՝ թող այդպես լինի. մեզանից շատերը նորից են պատրաստ դրան։
Հ.Գ. Մեր թշնամիները շարունակում են մոլեռանդորեն ատել ու պայքարել մեր դեմ, որովհետև գիտեն` մենք կարող ենք հաղթել իրենց»։
Իսկ բարեկամներին ու ընկերներին, հատկապես` մեզանից նեղացած ու հիասթափվածներին կոչ եմ անում պատրաստվել ավելի մեծ կռվի։ Այն նորից միասին ենք անելու։
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնին
Ամենադիտված