Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայք Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկել Ռուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի Աստանա ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial Times Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով ԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառով Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբ Ղրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել Ղազախստանում 

Հայոց Հայրապետը մտահոգություն է հայտնել Բերձորի միջանցքի արգելափակման, հումանիտար աղետի, հսկիչ անցակետի տեղադրման առնչությամբ

Հասարակություն

Մայիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ նկատեց, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ևս մեկ վկայություն է հայ-ֆրանսիական բարեկամության և Ֆրանսիայի կողմից հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության։

Անդրադառնալով հետպատերազմյա մարտահրավերներին և առկա դժվարին իրավիճակին՝ Հայոց Հայրապետն իր խոր մտահոգությունը հայտնեց Բերձորի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղված հումանիտար աղետի, ինչպես նաև օրերս Բերձորի միջանցքի սկզբնամասում Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրման առնչությամբ։ Ըստ Նորին Սրբության՝ այս կապակցությամբ միջազգային հանրության անհամարժեք արձագանքը, ինչպես և Հաագայի միջազգային դատարանի որոշման անտեսումն անհետևանք թողնելը տեղիք է տալիս Ադրբեջանի նման քաղաքականության անարգել իրագործման։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձ կատարեց գերիների վերադարձման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: 

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ իր այցի նպատակն է իրավիճակին տեղում ծանոթանալ՝ իր կարելի աջակցությունը բերելու առկա մարտահրավերների հաղթահարման գործում, ինչպես նաև նպաստել հայ-ֆրանսիական համակողմանի գործակցության խորացմանը։ Պրն․ Քզավիե Բերտրանն Ամենայն Հայոց Հայրապետին նաև հավաստիացրեց, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն ռազմագերիների վերադարձման և Արցախի հայկական պատմամշակութային հուշարձանների և սրբավայրերի անաղարտ պահմանման հարցում։

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ տիար Բերտրանը ևս եվրոպական միջազգային ատյաններում հետևողականորեն կբարձրաձայնի արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության հարցը։

Զրուցակիցներն անդրադարձան նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումներին և դրանց ընթացքում արձանագրված արդյունքներին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքԱվստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկելՌուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի ԱստանաԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial TimesԼեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառովԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառովՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբՂրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել ՂազախստանումՎթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանումԿոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվելԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքումԱպօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունըMercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն էԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergՈւկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. ՊեսկովՌումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՍոֆիայումՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՊատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունըՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերՏան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակՄի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանԻսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսիՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացելԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջՀայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության ՎարչությունՊահպանե՛ք բնությունը․ «ԱՅԲ» դպրոցի սաները մասնակցում են COP17-ինԹրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքըՀայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիանԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. ՌուբիոՔայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանըՈւկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնովՔննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը«Դեղին բաճկոնավորները» հայտարարել են Ֆրանսիայում նոր բողոքի ցույցերի պլանների մասինՖրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվելՊաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ ԹրամփՄիլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվել
Ամենադիտված