Քուչակում տեղի ունեցած միջադեպի կողմերը Ապարանի համայնքապետը և Արագածոտնի նախկին փոխմարզպետն են․ «Հրապարակ»
ՀասարակությունԱյսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, մարտի 26-ին Արագածոտնի մարզի Քուչակ համայնքում տեղի ունեցած դեպքի մասով: Ըստ լուրերի, վիճաբանության կողմերն են եղել Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը և Արագածոտնի նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանը:
Կայքի տեղեկություններով, վիճաբանությունն առաջացել է նրանից, որ Փարվանյանը ձայնային ազդանշան է տվել Կարեն Եղիազարյանի եղբորորդու մեքենային, որից հետո Ապարանի համայնքապետը և մի շարք անձինք հետապնդել, ապա Քուչակ գյուղում կանգնեցրել են Փարվանյանի մեքենան եւ սկսվել է ծեծկռտուք:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը նշեց, որ ՔԼ-ում քննվող քրեական վարույթը 297 հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով է (խուլիգանություն մի շարք անձանց կողմից) և 195 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով (ֆիզիկական ներգործությունը մի խումբ անձանց կողմից): Գոռ Աբրահամյանը չցանկացավ նշել վիճաբանող կողմերի անունները, տեղեկացնելով, որ այս պահին ձերբակալված անձինք չկան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։