Չեմ կարծում, որ երբ ասում են՝ «թուրք», պիտի վիրավորվես, ինչպես ասում են՝ շվեդ, գերմանացի, ռուս կամ հայ․ Փաշինյան
Քաղաքական
Չեմ կարծում, որ երբ որ ասում են՝ «թուրք», պիտի վիրավորվես, ինչպես ասում են՝ շվեդ կամ գերմանացի կամ ռուս։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր դիրքորոշումը «դավաճան» և «թուրք» որակումների վերաբերյալ։
««Թուրք»-ի դեպքում, այո, ասել եմ՝ չեմ վիրավորվում, որովհետև չեմ կարծում, որ երբ որ ասում են՝ «թուրք», պիտի վիրավորվես, ինչպես ասում են՝ շվեդ կամ գերմանացի կամ ռուս։ Կամ, որ մեկին ասում են՝ հայ, ինչու՞ պիտի վիրավորվի»,- ասաց Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ «դա կուլտուրայի հարց է»։
«Թուրք գիտնականներ կան, որոնք այդ թվում՝ Հայոց ցեղասպանության մասին են գրել։ Այսինքն, այդ մարդկանց նկատմամբ հարգանք ունե՞նք, թե՞ չունենք։ Կամ՝ թուրքեր կան, որոնք այլ տեսակետ և այլ կարծիք ունեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)