Ռեփեր Doja Cat-ին կարող են թույլ չտալ մասնակցել հաջորդ Met Gala-ին
ԺամանցՌեփեր Doja Cat-ն թույլ է տվել մեկ սխալ արարք, ինչը նկատել է Աննա Վինտուրը։ Հաղորդում է Page Six-ը։
Մայիսի 2-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տեղի ունեցավ Met Gala-ն։ Այս անգամ այն նվիրված էր հանգուցյալ մոդելավորող Կարլ Լագերֆելդի ժառանգությանը։ Doja Cat-ը պարահանդեսին ներկայացել էր Oscar de la Renta-ի զգեստով՝ գլխարկին ականջներով, համապատասխան դիմահարդարմամբ և ճանկեր հիշեցնող մատնահարդարմամբ։
Նա վեյփ է ծխել կարմիր գորգի վրա: Ինչպես հայտնի է, միջոցառմանը ծխելն արգելված է, հետևաբար, ըստ աղբյուրի, դա առաջացրել է Աննա Վինտուրի վրդովմունքը։ Սակայն աստղի ներկայացուցիչը հրապարակմանը հայտնել է, որ սարքը նիկոտին չի պարունակում։ Չնայած դրան, ռեփեր Doja Cat-ը կարող է հայտնվել Met Gala-ի սև ցուցակում։