Սաուդյան Արաբիայում պատրաստ են Մեսսիին Ռոնալդուից կրկնակի շատ վճարել
Սպորտ
Սաուդյան Արաբիայի կառավարությունը պատրաստ է պայմանագրային առաջարկ անել «Պարի Սեն Ժերմենի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Հրատարակության տվյալներով՝ եթե 35-ամյա հարձակվողը տեղափոխվի Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբներից մեկը, ապա կկարողանա տարեկան 400 մլն եվրո (320 մլն ֆունտ ստեռլինգ) աշխատավարձ ստանալ։ «Ալ Նասրի» պորտուգալացի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն վաստակում է 165 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Մոտ ժամանակներս Սաուդյան Արաբիայի կառավարության ներկայացուցիչները բանակցություններ կվարեն Մեսսիի հոր հետ։
Ավելի վաղ ՊՍԺ-ի մարզական տնօրենը Լիոնել Մեսսիին ասել էր, որ նրա նկատմամբ կարգապահական վարույթ է սկսվել Սաուդյան Արաբիա մեկնելու պատճառով։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)