ԵԱ․ Հայաստանի հավաքականը երրորդն է
Սպորտ
Երեւանի «Միկա» մարզահամալիրում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Առաջնության լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել Հայաստանի թիմի միակ ոսկե մեդալակիր Դավիթ Սիմոնյանը։
Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցեց 13 բռնցքամարտիկով եւ նվաճեց 12 մեդալ:
Ոսկե մեդալակիր դարձավ 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, արծաթե մեդալակիրներ՝ Գոռ Ազիզյան (57 կգ) եւ Աղվան Ալեքսանյան (80 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Հովհաննես Հարությունյանը (48 կգ), արցախցի Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ) , Արմեն Պողոսյանը (75կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) եւ Ալբերտ Հարությունյանը (92 +կգ):


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)