Կիպրոսի գործընկերներին հրավիրեցի այցելել Հայաստան և հանձնաժողովի հաջորդ նիստը կազմակերպել Երևանում
Քաղաքական
Կիպրոսում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Քննարկեցինք երկու խորհրդարանների միջև համագործակցության հեռանկարները: Կիպրոսի մեր գործընկերները պատրաստակամություն հայտնեցին հետագայում ևս աջակցել Հայաստանի Հանրապետությանը տարբեր միջխորհրդարանական հարթակներում:
Որպես հանձնաժողովի նախագահ, հրավիրեցի Կիպրոսի մեր գործընկերներին այցելել Հայաստան և հանձնաժողովի հաջորդ նիստը կազմակերպել Երևանում»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)