Ադրբեջանում քառյակին անվանել են Հեյդար, Իլհամ, Մեհրիբան և Էրդողան
ԱդրբեջանԱդրբեջանում նորածին քառյակին ծնողներն անվանել են Հեյդար, Իլհամ, Մեհրիբան և Էրդողան, գրում է Qafqazinfo-ն։
Երեխաների հայրը՝ Մուրադը, պարբերականին ասել է, որ նրանք ծնվել են մարտի 31-ին։ «Սակայն, քանի որ նրանք վաղաժամ են ծնվել, այսինքն՝ 7 ամսականում, երեխաներին ծննդատնից տարել ենք մայիսի 3-ից հետո՝ 33 օր անց։ Երեխաներից մեկը աղջիկ է, մնացած երեքը՝ տղա։ Այս անունները երեխաներին տվել ենք՝ ի պատիվ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի, Էրդողանին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր երկրին Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցության համար»,-ասել է երեխաների հայրը։