ԲԴԽ-ն երեք դատավորի հանել է Վերաքննիչի առաջխաղացման դատավորների ցանկից
ՀասարակությունԲարձրագույն դատական խորհուրդը որոշել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթեւիկ Գրիգորյանի, Արման Հովհաննիսյանի եւ Գնել Գասպարյանի անունները հանել Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով եւ 5-րդ մասով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով եւ 3-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Արման Հովհաննիսյանին, Տաթեւիկ Գրիգորյանին եւ Գնել Գասպարյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից:
Գոռ Մինասյանի եւ Դավիթ Թադեւոսյանի անունները նույնպես հանվել են Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ։