Տեղ գյուղի մոտ վիրավորում ստացած 6 զինծառայողներից 1-ը դուրս է գրվել, 2-ը վերականգնողական արձակուրդում են. ՊՆ. News.am
ՀասարակությունՍյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից մեկը դուրս է գրվել, 2-ը գտնվում են վերականգնողական արձակուրդում, 3-ը տեղափոխվել են բաժանմունք եւ ստանում են համապատասխան բուժում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանք է տեղի ունեցել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին եւ կրակ բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։
Սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։