Զբոսաշրջիկը Մեքսիկայից վերադարձել է տուն և տեսել, որ իր տաբատի մեջ տարանտուլա կա
ԱյլՄեքսիկայից Մեծ Բրիտանիա տուն վերադարձած զբոսաշրջիկը հայտնաբերել է, որ իր հետ տարանտուլա է բերել, գրում է Daily Star-ը։ Սարդը թաքնվել էր ճանապարհորդի տաբատի մեջ։
Ինչպես պատմել է 31-ամյա Ջեյմս Մուգրիջը, երբ ինքը տեսել է սարդի ոտքերը, որոնք դուրս էին ցցվել տաբատից, բղավել է։ Քիչ հետո տղամարդը նկատել է, որ տարանտուլան չի շարժվում և պարզել է, որ այն սատկած է։
«Մի պահ մտածեցի, թե այն ողջ է, և բղավեցի»,- հիշում է տղամարդը։ Ջեյմսը հավելել է, որ իր ճամփորդությունների ընթացքում շատ տարանտուլաներ է տեսել, բայց երբեք չի մտածել, որ դրանցից մեկը տուն գնալիս գաղտագողի կմտնի իր ջինսերի մեջ։