Երևանում բախվել են Subaru-ն, Lada-ն ու Opel-ը․ կան վիրավորներ
ՀասարակությունԱյսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Դ․ Մալյան փողոցի սկզբնամասում բախվել են Subaru և VAZ 21014 մակնիշի ավտոմեքենաներն ու կայանված Opel-ը, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատի փրկարարները։
Վթարի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել են քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Նշված փողոցում երևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Պարեկներն էլ սահմանազատել են տարածքը և տեղում իրականացնում են ուժեղացված ծառայություն։