Զեփյուռ Բրուտյանը հայտնել է, որ ծննդաբերությունից հետո «հաճելի անզորություն» է զգում
ԺամանցԴերասանուհի Զեփյուռ Բրուտյանը Instagram-ում կիսվել է, թե ինչպես է իրեն զգում ծննդաբերությունից հետո։
Բրուտյանը խոստովանել է, որ շատ ուրախ է։ Այս պահին նա «հաճելի անզորություն» է զգում։ Դերասանուհին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար, ինչպես նաև բժիշկներին՝ ծննդաբերության ժամանակ ցուցաբերած օգնության համար։ Նա երեխայի ծնունդն անվանել է իր կյանքի ամենակախարդական պահը։
«Իմ քաղցր տղա, մայրիկն ու հայրիկը սպասում էին քեզ»,- գրել է դերասանուհին։
Բրուտյանը ծննդաբերել է 2023 թվականի ապրիլի 28-ին դերասան Պավել Պրիլուչնիից։ Տղային անվանակոչել են Միքայել։ Դերասանուհու համար փոքրիկը դարձել է առաջին երեխան, իսկ ամուսնու համար՝ երրորդը։ Ռուս աստղը նախկին կնոջից ունի ունի նաև 10-ամյա որդի և 7-ամյա դուստր։