Սանկտ Պետերբուրգում ՀՀ քաղաքացին կրակել է խանութի այցելուների ուղղությամբ
Հասարակություն
Սանկտ Պետերբուրգում 40-ամյա տղամարդը կրակ է բացել Պյատերոչկա խանութում։ Այս մասին հայտնում է 78.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Կոլոնտայ փողոցի սուպերմարկետում։ Ըստ աղբյուրի՝ դանակով և օդամղիչ ատրճանակով զինված տղամարդը սկսել է կրակել ապրանքների և այլ այցելուների ուղղությամբ։ Վիրավորելով գնորդներից մեկին՝ հարձակվողը դիմել է փախուստի։
Շուտով իրավապահները բերման են ենթարկել կրակողին, պարզվել է, որ նա Հայաստանի քաղաքացի է։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն, այժմ որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»